Կալանավորված փոխնախարարը ցուցմունք է տվել. որն է նրա պատասխանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 30-ին ԱԱԾ-ն կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Հիմա նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ փոխնախարաը կալանքի տակ է, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը նախաքննական մարմնին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ի դեպ, նախաքննական մարմինը այս քրեական գործը ամբողջությամբ բացահայտել է, եւ չի բացառվում, որ այն առաջիկայում գնա դատարան:

Տեղեկությունը փորձեցինք պարզել փոխնախարարի պաշտպան Երեմ Դավթյանից, բայց նա հրաժարվեց մեկնաբանություններ տալուց:




Լրահոս