Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
«ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք չի խնայելու հակամարտության կարգավորման հարցում»,- հաղորդվում է հանդիպման մասին:
Նշվում է, որ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության՝ իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ջանքերը: