Երևանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 29-ին կայացած նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետերը:

Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Դրանից առաջ ԵԱՏՀ խորհրդի նիստը մարտի 29-ին կայացել էր Մոսկվայում, որը նախագահել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով կկայանա ապրիլի 30-ին։




Լրահոս