ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե դիակային դոնորի ծրագիրն այս ձևով առաջ գնա, ես դատի կտամ Արսեն Թորոսյանին. Մարինա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը խոսեց այն մասին, որ կենդանի դոնորներից բացի, Հայաստանում կլինի նաև դիակային փոխպատվաստում։ Այս մասին օրերս տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Գերմանիայում այսպիսի որոշում կայացնելու համար քաղաքացուն տալիս են քարտ, որի վրա նա գրում է իր որոշումը, եւ այդ քարտը մնում է իր մոտ, որը բացում են մահից հետո։ ՀՀ-ում մենք մեր հրաժարականը համ համաձայնությունը գրում ենք պոլիկլինիկաներում։ Այսինքն` բոլորը իմանում են դրա մասին»,- ասաց բժշկուհին։

«Հավատացեք ինձ, նույնիսկ շատ բժիշկներ տեղյակ չեն, որ նման բան կա։ Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշում է ստորագրում, որ բոլոր գործառույթները, որ պատկանում էին կառավարությանը` մի շարք նախարարությունեերի, հիմա այսօր այդ բոլոր որոշումները կայացնում է Արսեն Թորոսյանը։ Այսինքն` մարդը ոնց ուզեց, կամ ոնց հրահանգեցին, այդպես էլ պետք է լինի։ Ո՞նց կարելի ա 12 հոգու որոշումը դնել 1 հոգու վրա։ 2 ամիս է անցել, եւ մենք նոր ենք իմանում այս մասին։ Ճիշտ է` հրապարակված է, բայց չեն բարձրաձայնում։ Եթե մարդիկ տեղյակ չեն, ո՞նց են գնալու հրաժարվեն, որ չեն ուզում դիակային դոնոր հանդիսանալ»,- ասաց Խաչատրյանը։

Բժշկուհին նշեց, որ եթե այս ծրագիրը այս ձևով առաջ գնա, նա դատի կտա Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը։

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս