ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատամարտիկի ձեռքից հող են խլում. նա օգնություն է խնդրում քաղաքապետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը Սովետմիության փլուզումից հետո հողատարածք է ձեռք բերել, որը տարիների ընթացքում վերածել է պտղատու այգու։ Օրեր առաջ նրան տեղեկացրել են, որ շուրջ 10 տարի առաջ այդ հողատարածքը գնել են, եւ փաստորեն նրան տեղյակ չեն պահել այդ մասին։

Հիմա Մկրտչյանին հորդորում են ազատել տարածքը, քանի որ սեփականատերերը պատրաստվում են քանդել այգին եւ տեղում կոմերցիոն նպատակի ծառայոց շինություն կառուցել։ Ազատամարտիկը խնդրում է քաղաքապետարանի օգնությունը։ Նա նպատակ ունի այգին դարձնել զոհված ազատամարտիկ ընկերների անունով։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս