Դաշնակցությունը հռչակագիր է պատրաստում. ինչու է կուսակցությունը մեկնում Արցախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը մայիսի 7-8-ը լինելու է Արցախի Հանրապետությունում: Արցախում տեղի է ունենալու ֆորում, որը նախաձեռնել է Դաշնակցությունը: Միջոցառումը նվիրված է լինելու Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելուն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Դաշնկացությունը այս օրերին պատրաստում է հռչակագրի տեքստ, որը կլինի փաստաթուղթ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունները կարգավորելուն միտված: Դաշնակցությունը ֆորումին հրավիրել է ԱԺ երեք խմբակցություններին, արտախորհրդարանական մի շարք ուժերի, պաշտապանության նախկին նախարարների, ռազմական փորձագետների: Ըստ նախնական տվյալների`ժողովը տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքում:




Լրահոս