ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ ուզենա, որ ինչ-որ գարշահոտություններ ցուցադրեն հանրությանը․ Արամ Սարգսյանը՝ ավագանու նիստերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսեց Երեւանի ավագանու լարված նիստերի մասին։ Նա նշեց, որ աշխատանքները բնականոն հունով ընթանում են, եւ չէր ցանկանա, որ վեճերը վերածվեին թշնամանքի։

«Եթե նայում ենք այսօրվա Երեւան քաղաքի վիճակին, միանշանակ նորմալ է, որ նիստերն այդպես են ընթանում։ Քաղաքի էս վիճակի պարագայում եթե ավագանու նիստերը գնային շատ հանգիստ, գային իրար գովեին ու գնային, դա կլիներ շատ վատ։ Ես չէի ուզենա, որ այդ վեճերը նախկինի նման վերածվեին թշնամանքի` դահլիճից դուրս հանելու, թիկնազորի միջոցով ավագանու անդմաներին դուրս քաշելու, չէի ուզի, որ ինչ-որ գարշահոտություններ բերեն ու ի ցույց դնեն հանրությանը։ Այս բաները պետք է մնան անցյալում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս