ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովիկ Աբրահամյանի հետ կապվող ընկերությունը քաղաքացու հիմնած այգին հողին է հավասարեցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ ժամ է` Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեի հողակտորի վրայի ծառերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կապվող «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները էքսկավատորներով հողին են հավասարեցնում:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը անդրադարձել էր այս հարցին` գրելով` «Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը Սովետմիության փլուզումից հետո հողատարածք էր ձեռք բերել, որը տարիների ընթացքում վերածել է պտղատու այգու։ Օրեր առաջ նրան տեղեկացրել են, որ շուրջ 10 տարի առաջ այդ հողատարածքը գնել են, եւ փաստորեն նրան տեղյակ չեն պահել այդ մասին»։

Հիմա Մկրտչյանին հորդորել են ազատել տարածքը, քանի որ սեփականատերերը պատրաստվում են քանդել այգին եւ տեղում կոմերցիոն նպատակի ծառայոց շինություն կառուցել։ Ազատամարտիկը խնդրում էր քաղաքապետարանի օգնությունը։ Նա նպատակ ուներ այգին դարձնել զոհված ազատամարտիկ ընկերների անունով։

Տեսանյութը` hetq.am-ի

Հովիկ Աբրահամյանի հետ կապվող ընկերությունը քաղաքացու հիմնած այգին հողին է հավասարեցնում Այսօր Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեի հողակտորի վրայի ծառերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կապվող Արտաշատ սիթի ՍՊԸ-ի ներկայացուցիչները էքսկավատորներով հողին են հավասարեցնում:

Gepostet von Հետք am Montag, 6. Mai 2019




Լրահոս