Երևանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ժամանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, որտեղ վթար էր տեղի ունեցել, թռիչքներն ու վայրէջքները մայիսի 6-ին իրականացվել են առանց ուշացումների: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ մայիսի 6-ին «Շերեմետևո» օդանավակայանից վերջին ինքնաթիռը «Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել ժամը առավոտյան 05:55-ին: «Դեպի Մոսկվայի օդանավակայան այսօր վերջին թռիչքն իրականացվել է 07:40-ին: Բոլոր չվերթներն իրականացվել են ժամանակին»,-նշեց նա:

«Շերեմետևո» օդանավակայանի պաշտոնական կայքի համաձայն՝ չվերթվերն իրականացվում են չվացուցակի համաձայն, սակայն կան որոշակի ուշացումներ:

Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել«Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը: Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։ Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 37-ը փրկվել են: 41 մարդ զոհվել է: «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան:




Լրահոս