Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս են կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման վճարումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրենական մեծ պատերազմի վետերանն իրավունք ունի՞ փոխհատուցում ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս են կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման վճարումները:

Սերինե Միքայելյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի` ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է, եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց կենդանի ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար) տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաեւ բաժանմունքում)` համաձայն հաստատված ժամանակացույցի եւ փոստատարների համար սահմանված երթուղու:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում` կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր): Հայաստանում վետերանների թիվը 2017թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ 624 է:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձը` 19000 դրամի, 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամի, 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամի չափով ստանում են պարգեւավճարներ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս