Դատախազությունը ստացավ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:  Նամակում ասվում է․

«Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։ Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում», – ասված է նամակում։

ArmLur.am-ը ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից տեղեկացավ, որ դատախազությունն արդեն ստացել է դիմումը և քիչ անց պարզաբանմամբ հանդես կգան։




Լրահոս