ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին: Արեւաբույր համայնքի ավագանու անդամ Ջիվան Մանուկյանի լիազորությունները դադարեցվել էին վեջինիս՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ:
Իսկ ավագանու անդամներ Արա Մարգարյանը եւ Նարեկ Ասլանյանը ս.թ. փետրվարի 19-ին հրաժարականների դիմումներ են ներկայացրել: Եվ այդ հանգամանքներով պայմանավորված,` անհնարին է դարձել Արեւաբույր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել են երկուսը: