Ֆիլիպ Մորրիսը Անգլիայում հիմնել է ապահովագրական ընկերություն՝ սահմանելով մեծ զեղչեր ծխելը թողնողների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպ Մորրիսի նորաստեղծ ապահովագրական ընկերության հաճախորդները, ովքեր կթողնեն սիգարետն անցյալում, իրենց կյանքն ապահովագրելիս կստանան մինչև 50% զեղչ։ Այս զեղչերը չեն վերաբերվի նրանց, ովքեր կշարունակեն ծխելը։ Վերջինիս նպատակն է խրախուսել մարդկանց թողնել ծխելը կամ անցնել ավելի քիչ վնասակար այլընտրանքների։

Արտասահմանյան մամուլը տեղեկացնում է, «Reviti» ապահովագրական ընկերությունը,որը ամբողջությամբ պատկանում է Ֆիլիպ Մորրիսին,Մեծ Բրիտանիայում կսկսի տրամադրել կյանքի ապահովագրության ծառայություններ՝ մոտ ապագայում այլ շուկաների ուղղությամբ ևս ընդլայնվելու ծրագրերով։
Ծխողները ընկերության կողմից զեղչ կստանան, եթե հրաժարվեն սիգարետից կամ անցում կատարեն ավելի քիչ վնասակար արտադրանքի, ինչպիսին է Ֆիլիպ Մորրիսի կողմից արտադրվող IQOS-ը և ոչ միայն (IQOS-ի մասին տեղեկատվությունը հասանելի է Վիքիպեդիայում

Ի՞նչ է այն իրենից ենթադրում՝

Հետաքրքիրն այն է, որ ծխախոտ արտադրող կազմակերպությունն առաջարկում է հատուկ զեղչեր ծխելը թողողների համար։ Այս զեղչերը չեն վերաբերվի նրանց, ովքեր կշարունակեն ծխելը։
Միջին հաշվարկով, էլեկտրոնային սիգարետի անցում կատարած ծխողները կստանան 2.5%-ի չափով զեղչ, նվազավույնը 3 ամսով IQOS ծխախոտի տաքացման համակարգին անցում կատարածները՝ 25% զեղչ, իսկ նիկոտին պարունակող ցանկացած արտադրանքից առնվազն մեկ տարով հրաժարվողները՝ 50% զեղչ:

Առողջ ապրելակերպը խթանող այլ առավելություններ՝

Reviti ընկերությունը նախատեսում է կիրառել ապահովագրական մի շարք այլ ծրագրեր ևս, որոնք կխթանեն առողջ ապրելակերպը․ սննդակարգի բարելավում, ալկոհոլի սահմանափակում կամ բացառում, ակտիվ կենսակերպ։ Հատուկ բջջային հավելվածի շնորհիվ հաճախորդները կկարողանան օգտվել շուրջ 120 ծրագրերից, որոնց նպատակը մեկն է․ բարելավել կենսակերպը։ Ծրագրերը հաջողությամբ կիրառելու դեպքում հաճախորդները կստանան պարգևատրություն։

Ինչո՞վ է Reviti-ն տարբերվում այլ ապահովագրական ընկերություններից՝

Շուկայում առկա ապահովագրական ընկերությունները ապահովագրավճարը (այն գումարը, որը հաճախորդը ամսական պետք է վճարի ընկերությանը ապահովագրության դիմաց) սահմանում են ռիսկի պրոֆիլների գնահատման հիման վրա այն պահին, երբ հաճախորդը ցանկանում է պայմանագիր կնքել։ Այդ պահից սկսած և շուրջ 20 տարիների ընթացքում ապահովագրավճարը չի փոփոխվում։ Reviti ընկերությունն ընդունում է, որ մարդկանց կյանքը ժամանակի ընթացքում կարող է փոխվել, ու ցանկանում է նպաստել դրական փոփոխությանը՝ օգնելով, որպեսզի հաճախորդները ավելի լավ ընտրություն կատարեն ու բարելավեն իրենց ապրելակերպը։ Եթե հաճախորդն իր կյանքին ու առողջությանն ավելի քիչ վնասող ընտրություն է կատարում, նվազում է ռիսկը, հետևաբար և այն գումարը, որը վճարվում է ընկերությանը ապահովագրության դիմաց։

Արդյո՞ք IQOS-ն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետը՝

Ներկայումս համացանցում առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են, որ առանց այրման սարքերը ավելի քիչ վնաս են հասցնում մարդու օրգանիզմին ու շրջակա միջավայրին, քան սիգարետը։ Քանի որ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը այրման հետևանքով սիգարետի ծխում առաջացող թունավոր նյութերն են, այրումը բացառելու դեպքում հնարավոր է դառնում նիկոտինը մարդու օրգանիզմ մատակարարել ավելի քիչ վնասով։ IQOS-ի վերաբերյալ կլինիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ IQOS-ի անցում կատարելու արդյունքում մարդկանց մոտ նկատվում է կենսաբանական ցուցիչների բարելավում սիգարետ ծխելու համեմատ։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունը թույլատրել է IQOS-ի վաճառքը ԱՄՆ տարածքում։ Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ IQOS-ի վաճառքը թույլատրելը համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելու իրենց առաքելությանը, քանի որ ի թիվս այլ դիտարկումների սարքը ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը, և կարող է օգնել չափահաս ծխողներին ամբողջապես հրաժարվել սիգարետ ծխելուց։ IQOS-ն առաջինը կվաճառվի ԱՄՆ Ատլանտա ու Կալիֆորնիա նահանգներում։




Լրահոս