ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ըստ նոր օրենքի՝ սպորտի նախարարությունը միացվելու է կրթության նախարարությանը: Լինելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: