ՀՀ ԱԺ-ին կառավարությունն առաջիկայում կհատկացնի 85 մլն դրամ գումար: Բանն այն է, որ ԱԺ-ն մտադիր է այդ գումարով ռենտգենային զննող սարքավորումներ գնել: Պարզվում է` խորհրդարանի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: Նշենք, որ այդ սարքավորումները շահագործվում են դեռեւս 1998 թվականից եւ արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի: Ավելին` այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, եւ անհրաժեշտ պահեստամասեր գտնելը դարձել է դժվար, ծախսատար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ Բաղրամյան անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումն այլեւս վերանորոգման եւ շահագործման ենթակա չէ: Մեծ գումարներ են հատկացվելու նաև գործուղումների համար։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ծախսերի ավելացումը բնորոշում է պատգամավորների թվի ավելացմամբ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: