«Իմ քայլ»-ում նիստ են արել ու որոշում կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո տարբեր գերատեսչություններ արտահերթ նիստեր են անցկացրել և քննարկել վարչապետի՝ առավոտյան դատարանների մուտքերն ու ելքերը փակելու որոշումը։ ArmLur.am-ի տեղեկություններով, արտահերթ նիստ է անցկացրել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։

Մենք տեղեկացանք, որ նիստում քննարկվել են պատգամավորների վաղվա անելիքներն ու մասնակցությունն այս ամենին։ Եվ ի վերջո որոշում է կայացվել, որ պատգամավորները պետք է գնան իրենց ընտրատարածքներ՝ լինի մարզերում, թե Երևանում և այնտեղ փակեն դատարաններին մուտքերը, ելքերը, լինեն ժողովրդի կողքին։




Լրահոս