Հարց քաղաքացիներից` գյուղմթերքի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է օգտվել արտոնություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղմթերքների վաճառքով, ապա արդյոք որեւէ արտոնություն կա՞, թե՞ ոչ:

Կարեն Պետրոսյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին եւ «Եկամտահարկի հաշվարկման եւ բյուրջե վճարման կարգի մասին» հրահանգի 14-րդ կետին համապատասխան` հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Եկամտահարկի մասին» օրենքի համաձայն` գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման գործարքների հիմնավորման ժամանակ հարկավոր է ապահովել այն բոլոր վավերապայմանները, որոնք կհիմնավորեն գյուղարտադրանք արտադրող լինելու եւ իր կողմից անմիջականորեն այդ արտադրանքի արտադրված լինելու փաստը:

Գործատուները եւ աշխատողները կարող են ձեռք բերել աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ, փոփոխել կամ հրաժարվել դրանցից եւ պաշտպանել դրանք իրենց ներկայացուցիչների միջոցով: Գործատուների եւ աշխատողների ներկայացուցչությունը կարող է իրականացվել ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական աշխատանքային հարաբերություններում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս