Ախուրյան գետի մի շարք փոքր հիդրոկայաններ՝ ի դեմս «Ֆենհալ» ՍՊԸ-ի («Կասկադ» փհէկ), «Էրստեդ» ՍՊԸ-ի, «Լայթէկո» ՍՊԸ-ի դիմել են Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիային՝ ահազանգելով հանրային նշանակության կարևորագույն խնդիրների մասին: Խոսքը վերաբերում է Ամասիայի տարածաշրջանում «Անի» ԲԲ Ընկերության «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի կառուցման, շահագործման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտումների և վերջինիս կողմից պետությանը հասցված, հնարավոր, առանձնապես խոշոր չափերի վնասների մասին: Նշենք, որ այս հարցով հարուցվել է քրեական գործ` եւ սեփականաշնորհման մասով, եւ իր գործունեության իրավաչափությունների մասով:
Բանն այն է, որ գետի վրա հաջորդաբար տեղաբաշխված են երեք հէկ-ներ`, որոնց կառուցման ժամանակ բիզնես առանցքը հանդիսացել է այն հանգամանքը, որ Շիրակի ջրանցք ոռոգման ամիսներին գնացող ջուրը ավանդաբար` տասնյակ տարիներ հոսել է Ախուրյան գետով Արփի լճից` 6 ամիս: Այն հույսով, որ այդ ամիսներին ջուրը պետք է հոսի այդ ջրանցքով, եւ այն հույով որ ի սկզբանե թույլտվությամբ, կարգով-կանոնով վերեւի` Ջրձորի հէկ-ը պետք է աշխատի ոչ ոռոգման սեզոնին: Փաստորեն ջրի նույն հոսքի վրա կառուցվել են երեք հէկ-եր, որոնց շահագործվել են 2012-2013 թվականներին, եւ հետո տվյալ հէկ-երի տնօրենները տեղեկացել են, որ 2011 թվականից վերեւում գտնվող հէկ-ը ամբողջ տարվա ընթացքում է ջուրջ վերցնելու:
Երեք հէկ-երի տնօրեններն էլ պնդում են, որ սա իրականացվել է կեղծիքով, որի հետ կապված տվել են հաղորդում դատախազությունը եւ արդեն 4 ամիս է հարուցված է քրեական գործ: «6-7 տարի շարունակ այս երեք հէկ-երը ջրազրկվել են եւ գրեթե չեն աշխատել, աշխատել են հաշված օրեր, որովհետեւ մեկը, որը արտոնյալ է եւ վիշապի պես նստել է ջրի գլխին, ի սկզբանե շրջանառվում էր, որ նա գեներալ Մանվել Գարիգորյանի հովանովորյալն է, որովհետեւ հէկ-ի սեփականատիրոջ որդին Մանվել Գրիգորյանի օգնականն էր Ազգային ժողովում: Ամենակարեւորն այն է, որ բնապահպանության նախարարությունը ընդունում էր, որ ոտնահարվել են մեր իրավունքները, բայց, այնուամենայնիվ խնդիրը չէր լուծվում: Ասում էին` հաջորդ տարի, էն մյուս տարի, եւ այլն:
Նույնիսկ ջրի ազգային խորհուրդում հրավիրվեց այդ հարցի քննարկումը: Քննչական մարմիններում դրա սղագրությունը կա, որտեղ ասվում է` մեղավոր են բոլորը, մեզ պիտի ջուր տան, բայց որոշումը չի ընդունվում, որովհետեւ դա խանգարում է Մանվել Գրիգորյանի հովանորյալին: Հետո դա սեփականաշնորհվեց` էլի Մանվել Գրիգորյանի հովանավորությամբ, որի հետ բնավ երեքս էլ համաձայն չենք: Այնամենայնիվ, մենք հակված չեն մտածելու, որ դա Մանվել Գրիգորյանի ուժի բանը չէր: Բնապահպանության նախարարությունը մեզ հինգ տարի շարունակ ասում էր` կլուծենք հարցը, բայց ոչինչ չեղավ, եւ դա կա փաստաթղթերում: Հեղափոխությունից հետո մենք մտածեցինք, որ հասել է պահը, որ մենք խնդիրը լուծվի:
Ի զարմանս մեզ նույն բապահպանության նախարարության այն պաշտոնյանեները, որոնք ժամանակին էլի պաշտոնավարում էին, եւ մեզ նամակներով հուսադրում էին ոչինչ չանելով, ցավ է , բայց փաստ, որ եզ ուղղորդում են դեպի դատարան: Այն դատարան, որի հետ կապված այսօր այդպիսի խնդիրներ եղան: Նախկինում կոռուպցիոն ռիսկ պարունակող բոլոր գործերը, որոնք ուզում են այն նախկին իշխանավորները, որոնք անմիջականորեն թաթախված են այդ բիզնես սեկտրներում իրականացված բացահայտ ապօրինությունների հետ հույս ունեն դատարանով դրանք շտկելու: Պարոն Փիրումյանը, որը նախկինում բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարն էր, այսինքն` դե ֆակտո եւ դե յուրե այն անձնավորությունը, որը էապես պատասխանատվություն էր կրում նախարարության ամբողջ փաստաթղթային գործառույթների համար:
Պարոն Փիրումյանի իմացությամբ` մեր բազմաթիվ նամակներին կամ չի պատասխանվել կամ պատասխանվել է, թե մենք դիմել ենք, կվերանայենք, կքննարկենք, նորից կքննարկենք եւ այլն: Պարոն Փիրումյանն ասում է` գնացեք դատարան: Մենք ներկայացրել ենք թե վարչական իրավախախտումներ եւ առերեւույթ` քրեական: Նախ եւ առաջ այդ իրավախախտումները պետք է կարգավորվեն վարչական տիրույթում, հետո իրավախախտման դրդապատճառները նոր տեղափոխվի քրեական տիրույթ: Մենք փետրվարին` երբ արդեն մեկ ամիս ու կես էր` հարուցված էր քրեական գործ, դիմել ենք, որ մենք վիճարկում ենք, որ այդ ԳԷՍ-ին տված թույլտվությունը կեղծ է, չենք վիճարկել մեր իրավունքը խախտելու մասին, որը, ի դեպ, ակնհայտ է: Այն թող քրեական մասով քննեն:
Բայց մեր իրավունքի խախտումը, որ սա նախորդ իշխանության օրոք քո նամակներով ֆիքսել ես, որ ճիշտ է, կարգավորի, հետեւանքները քրեական գործով թող պարզվեն: Երկրորդ անգամ ենք դիմել, չի բարեհաճում պատասխանել: Պարոն Փիրումյանը մեր նամակը տեսչություն է ուղարկել իսկությունը ստուգելու` մեր դիմումից 25 օր հետո, երբ 30 օր հետո պիտի վարույթը փակվի, եւ այդ նամակի մեջ կցում է մի գրություն` կարգադրելով տեսչական մարմնին չանդրադառնալ 2011 թվականի ՋՏ-ին, որովհետեւ հարուցված է քրեական գործ: Բայց ասեմ, որ նա իրավունք չունի մեր հարցադրումները շեղել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց «Էրստեդ» ՍՊԸ-ի ,«Ամասիա» փհէկ-ի տնօրեն , նախկին ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը:
Նա ասաց, որ հույս ունի` կառավարությունը գոնե ժամանակավոր լուծումներ կառաջակի եւ կթողնի, որ հէկ-երը աշխատեն: Վերջինս նշեց, որ խոսում է նաեւ իր մյուս գործընկերների` «Ֆենհալ», «Լայթէկո» ՍՊԸ-ների տնօերններ Գ. Գասպարյանի եւ Արա Գրիգորյանի անունից: «Ժողովուրդ« օրաթերթը նաեւ կապ հաստատեց ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանի հետ, որ մեզ հետ զրույցում ասաց, որ Անի» ԲԲ Ընկերության «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի հետ կապված քրեական գործը սառած վիճակում է: Իսկ մնացյալի հետ կապված որեւէ կեղծ բան չի եղել եւ հենց ինքն է հորդորել, որ եթե կեղծ բան կա, դիմեն իրավապահ մարմիններին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ՀԷԿ-ը կառուցվել է դեռ այն ժամանակ, երբ ինքը չի էլ ճանաչել Մանվել Գրիգորյանին, եւ ասաց, որ վերջինիս գործոնը այստեղ ընդհանրապես չի էղել: «Նախ ասեմ, որ քրեական գործը իրենց հաղորդման հիման վրա չի հարուցվել:Փոխվարչապետ Ավինյան Տիգրանի աշխատակազմում եղել է քննարկում` իր աշխատակազմի ղեկվավար` Վահագն Սիսեռյանի մոտ, խորհրդակցությանը մասնկացել է բնապահպանության նախարարությունը, կառավարությունից ներկայացուցչներ կային, որի ժամանակ ես հրապարակային ձեւով խնրդել եմ որ եթե թուղթ կա կեղծված թող դիմեն դատախազություն, թող պարզեն, քրեական գործ հարուցեն:
Թող պարզվի փաստաթուղթ կեղծողը: Մեզ մոտ որևէ խնդիր չկա, վստահ եմ` իրենց մոտ կեղծիք կա: Ջրաձոր հէկ-ի աշխատանքային ծրագիրը կազմված է եղել ոչ մեր ընկերության պատվերով, այսինքն` դա պատվիրվել է որ կառուցվի դեռ 1994 թվականին պետության կողմից, երբ մենք չենք եղել հէկ-ի տերը: Նշվում է, որ եթե ոռոգման շրջանում ջուրը ամբողոջությամբ չի տանում ոռոգման համար, ապա ուղղվում է էներգետիկ նպատակների համար: Քանի որ մեր պետությունը շատ սակավ ռեսուրսներ ունի եւ եթե դնեին քննարման` ջուրը պիտի տան մեզ, թե երեքին միասին, մենք մեկ միավոր ջրից, երեք հէկ-երը միասին մեր կեսի չափ չեն արտադրում: Այիսնքն` մենք եւ լուսյն ենք արդյունավետ արտադրում եւ հարկային մուտքերը ավելի շատ կարողանում ենք ապահովել, բայց մեր թղթերի մեջ ոչինչ չի փոխվել:
Երեք հէկ-երի սեփականատերերից մեկը` Շիրակի մարզի ՀՀԿ ղեկավարնէ եղել` Սահակ Մինասյանը, որը առերեւույթ թշնամի է մյուս գործընկերոջ` Վարդեւան Գրիգորյանի հետ, ում հետ իրենք ունեին բիզնես տարաձայնություններ, հրապայնակորեն իրար թշնամի են, երբ պետք է դառնում են ընկերներ, իրենք են ունեցել հովանավորներ: Իրենք վստահ են եղել, որ իմ հորից, ով իր քրտինքով դարձել է հիմնարկի տնօրեն, հնարաոշվորություն կունենան խլելու: Իրենք հայտնի խոսք ունեին Մանուկյան Գեւորգն ով է, օր ջորը տանի: Երբ մենք նոր կառուցել ենք,այդ ժամանակ ես Գրիգորյան Մանվելին չեմ ճանաչե»լ,-մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը:
Լուսինե Մինասյան