Հայաստանից զենքի արտահանման ծավալները ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մարտական տիպի զենք, ոչ հրացան, ատրճանակ, եւ 9307 դիրքի զենք` 240 հատ` 2017 թվականի 65 հատ ատրճանակի դիմաց, իսկ մաքսային արժեքը կազմել է 122 հազար դոլար:
Բացի այս, ըստ պաշտոնական փաստաթղթերի` ՀՀ-ից արտահանվել է նաեւ 895 կգ ռումբ, հրթիռ, փամփուշտ (2017 թվականի 57 կգ-ի դիմաց) 172 հազար մաքսային արժեքով: Պարզվում է` Հայաստանից զենք, ռումբ արտահանվում է դեպի Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա: