ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը դուրս է եկել այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկից: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը պետական բյուջե վճարել էր 253 մլն 720 հազար դրամ հարկ ու տուրք` զբաղեցնելով ցանկի 122-րդ տեղը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օֆշորային սկանդալի մեջ հայտնված, ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում ՌԴ-ում հայտնաբերված ու ձերբակալված գեներալ Միհրան Պողոսյանին պատկանող այս ընկերությունը սնանկ է ճանաչվել` ՀՀ սնանկության դատարանի այս տարվա մարտի 29-ի վճռով:
Փոխարենը այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մեկ այլ ընկկերություն՝ «Բանանեկ»-ը` վճարած 39 մլն 272 հազար դրամ հարկով:
Ամեն դեպքում, նկատենք, որ այս ընկերության սեփականատիրոջ նկատմամբ քրեական հետապնդումն իր ազդեցությունն է ունեցել նրա տնտեսական վիճակի ու վճարած հարկերի վրա:
Մանրամասները` տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան