Թեղուտի հանքավայրը կարող է վերագործակվել. քննարկում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թեղուտ» ընկերությունը, հնարավոր է, շուտով վերագործարկի Թեղուտի հանքավայրը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։Ըստ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանի՝ ընկերությունը, ամենայն հավանականությամբ,կսկսի աշխատել հուլիսին։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությունում արդեն նշանակվել են գործադիր եւ գլխավոր տնօրեններ, իսկ գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Բացի այս, այս ընթացքում իրականացվում է նախկին աշխատակիցներին աշխատանքի ընդունման գործընթացը։

Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանին: Փոխարենը անորոշ են Ալավերդու պղնձաձուլական գործարանի եւ աշխատողների ճակատագրերը։

Մեզ հայտնի դարձավ, որ նրանք երեկ հավաքվել են եւ քննարկել հետագա անելիքները։




Լրահոս