ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՔԿ-ում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ 2018 թվականի և 2019 թվականի անցած ամիսների ընթացքում արձանագրված և չբացահայտված սպանությունների, սպանության փորձերի, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր այլ հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի վերաբերյալ:
Օպերատիվ խորհրդակցությունը վարել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
ՔԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մարդու դեմ ուղղված ծանր հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում կարևորվել է քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին