ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթը, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է. ևս մեկ քայլ՝ դեպի ինտեգրված (միասնական), առցանց, ինքնաշխատ, անթուղթ կադաստր, որի ստեղծումը ՀՀ կառավարության 2018-2022 թթ. ծրագրի դրույթ է։
«Կնիքի պահանջի վերացումը շոշափելիորեն կփոխի Կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացու կյանքի որակը»,- հարցը զեկուցելիս ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և ավելացրեց, որ փաթեթի առաջարկների երկրորդ արդյունքը սեփականության՝ նոր նմուշի վկայակններն են, որոնք թվային տարբերակով մատչելի կլինեն նաև առցանց։ Երրորդ առաջարկով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն վերանվանվում է պարզապես ՀՀ կադաստրի կոմիտե։
Ընդունված փաթեթի բաղկացուցիչ նախագծերն են՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», Հայաստանի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը, որոնք կուղարկվեն Ազգային Ժողովի ընդունմանը։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի
հանրային կապերի բաժին