Շարքային դաշնակցականները հանրահավաքից առաջ մտավախություն են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Ազատության հրապարակում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը հանրահավաք անցկացրեց «Զարգանալու ենք չզիջելով. լրջացեք» կարգախոսով:

Հավաքի ժամանակ ելույթ ունեցան Դաշնակցության առանցքային դեմքեր, որոնք կոշտ քննադատության ենթարկեցին ներկայիս իշխանության քաղաքականությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ-ի շարքային անդամների մի մասը համաձայն չի եղել, որ կուսակցությունը նման հավաք կազմակերպի: Բանն այն է, որ դաշնակցականները մտավախություն են ունեցել, թե այս հավաքը կկապվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն դեպքում ճնշող մեծամասնությունը կողմ է եղել հանրահավաքին. «Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ մեր շարքերը մեծ ոգեւորությամբ մասնակցել են հանրահավաքին` շատ լավ հասկանալով, թե ինչի համար է հանրահավաքը: Դեռ ավելին` ավելի կտրուկ ելույթներ էին պահանջում կուսակցության ղեկավարությունից:

Դաշնակցության մեջ այդպիսի բաներ չկան, շարքերը միակամ են, համախմբված: Բնականաբար, մեծ կազմակերպություն է. շատ հարցերի շուրջ շատ ընկերներ կարող են կարծիք ունենալ, բայց նման խնդիր կոնկրետ հանրահավաքի հետ կապված չի եղել», – նշեց նա:




Լրահոս