Հարց քաղաքացիներից` ի՞նչ արտոնություններ ունեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր կատեգորիաներին պատկանող անձինք են օգտվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար սահմանված արտոնություններից: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչ արտոնություններ ունեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները:

Լիլիթ Մնացականյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի կատեգորիաների պատկանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները եւ պաշարված Լենինգրադի նախկին բնակիչները, ինչպես նաեւ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները եւ նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:
Միաժամանակ հայտնում ենք, որ նրանք իրավունք ունեն բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 25.000 դրամ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս