ՖՈՏՈ․ Ազգային ժողովում լույս չկա․ պատգամավորները չեն կարողանում շարունակել նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում պետք է 18։30-ին շարունակվեր լիագումար նիստերը, որպեսզի այսօր ավարտեին աշխատանքները, քանի որ վաղն էլ սկսվում են բյուջեի քննարկումները։ Սակայն խորհրդարանում այժմ հոսանք չկա եւ նիստը շարունակել չի ստացվում։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հինգ րոպե ընդմիջում վերցրեց, սակայն վերադառնալով նիստերի դահլիճ, ևս կես ժամ ընդմիջում վերցրեց, մինչեւ տեխնիկական աշխատանքները կատարվեն եւ պատգամավորներին հորդորեց 19։15 վերադառնալ դահլիճ։

Հավելենք, որ օրինակ ԲՀԿ պատգամավորները լուսանկարներ են հրապարակել մութ նիստերի դահլիճից։ Նշենք, որ այսօր կրկին հոսանքի տատանում է եղել խորհրդարանում։

Նմանատիպ լուսանկար են հրապարակել նաև «Իմ քայլի» պատգամավորները:




Լրահոս