Խորհրդարանում 2018թ.պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշել է երկու պատճառ, որոնց շնորհիվ, չնայած թավշյա հեղափոխությանը, Հայաստանին հաջողվեց պահպանել մակրոտնտեսական կայունությունը:
Ըստ Փաշինյանի` առաջին պատճառը ՀՀ-ում որոշակի ինստիտուտների կայացվածությունն է, երբ «այդ կայացած ինստիտուտները թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան եւ ցույց տվեցին, որիրենք, անկախ քաղաքական վայրիվերումներից, պետական համակարգի գործունեությունը կարող են ապահովել»:
Երկրորդն, ըստ նրա, ՀՀ-ումտեղի ունեցած «հեղափոխության թավշյա բնույթն է, որն այս ընթացքում բազմիցս քննադատվեց եւ շարունակվում է քննադատվել»:
Հետաքրքիրն այն է, որ վարչապետ Փաշինյանն ինքն է հատուկ ուշադրություն հրավիրել այդ փաստի վրա` արձանագրելով. «Քաղաքական փոփոխություններում թավիշը շատ է, որպետք է հեղափոխությունը շատ ավելի կոշտլիներեւկոշտ լինի»: Միաժամանակնա մեկնաբանել է, որ կառավարությունն ունի լուծման բազմաթիվ խնդիրներ, եւ այս առումով շատ կարեւոր է հավասարակշռությունը պահպանելը, հակառակ դեպքում կարող են կոլափսներ լինել:
Պետք է խոստովանենք` թավշյա հեղափոխությանը հաջորդած այս մեկ տարվա ընթացքում հասարակության մի զգալի մասն իշխանություններից, այնուամենայնիվ, պահանջում էր անխնա հաշվեհարդար տեսնել նախկին իշխանությունների հետ՝ բանտարկելով նրանց, ունեզրկելով: Եւ, ընդհանրապես, հասարակությունը նման պահանջ ձեւակերպել է բոլոր դարերում, ամենատարբեր երկրներում հեղափոխությունների ժամանակ:
Պատահական չէ, որ նույն Եվրոպայում հեղափոխությունները մշտապես ուղեկցվել են արյան լճերով:
Հիմա, սակայն, միանգամայն այլ ժամանակներ են: Ուկրաինայում նախագահական վերջին ընտրություններից հետո, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ նախագահ ընտրվեց Զելենսկին,խորհրդարանին օրինագիծ է առաջարկել, որով նախատեսվում է բռնագրավել պաշտոնյաների ապօրինի դիզած ունեցվածքը:
Հայաստանում էլ հայտարարվել է կոռուպցիայի դեմ անխնա պայքարի, ժողովրդից թալանված գումարները մինչեւվերջին լուման վերադարձնելու եւդատական համակարգի վեթթինգի մասին, բայց այս ամենը՝ բացառապես օրենքի սահմաններում, թավշյա մեթոդներով:
Այսինքն՝ իշխանություններն, այնուամենայնիվ,տուրքչտվեցին ամբոխահաճությանը, այլ շարժվում են սեփական որոշումներով:
Որոշումներ, որոնքոչմիշտ են միանշանակ ընկալվում, բայց հասարակության հետ մշտական երկխոսության դեպքումհնարավոր է բացատրել ու հասկացնել իրականությունը, որքան էլ նախկին իշխանությունները փորձեն մանիպուլյացիաներով շեղելիրերի ընթացքը: