ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին Բարձրագույն դատական խորհուրդը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Խոսքը Քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Ստեփան Միքայելյանի, Սուրեն Անտոնյանի, Վարդան Ավետիսյանի, Արտակ Բարսեղյանի, Մամիկոն Դրմեյանի, Գոռ Հակոբյանի, Տիգրան Պետրոսյանի, Էդգար Սեդրակյանի, Նախշուն Տավարցյանի մասին է:
Հիշեցնենք, որ դատավորներին պատասխատանվության ենթարկելու հարցը բարձրացրել է Արդարադատության նախարարությունը:
Քնար Մանուկյան