Շնորհավորել եմ ԲՀԿ-ի իմ կոլեգաներին. Արմեն Փամբուխչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է երեկ տեղի ունեցան Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները: Հաղթող ճանաչվեց գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Երեկվանից «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան»-ի մեջ հարաբերությունները բավականին լարված են:
ArmLur.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբխուչյանից հետաքրքրվեց` արդյոք ստեղծված իրավիճակը չի՞ ազդել, օրինակ, իր եւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարաբերությունների վրա, քանի որ իրենք գտնվում են նույն հանձնաժողվի կազմում: Հետարքրվեցինք` հաջողվո՞ւմ է պահպանել արդյոք աշխատանքային նորմալ մթնոլորտ:

«Շատ ուրախ եմ, որ այդ հարցը տալիս եք: Եթե պրոցեսը ընթանում է քաղաքական մակարդակի վրա, այսինքն` մեղադրանքները լինում են քաղաքական մակարդակի, հակադարձումները լինում են քաղաքական լեքսիկոնով քաղաքական բառապաշարով` առանց անձին վիրավորելու, դա չի կարող հարաբերություններ փչացնել: Բայց երբ մի փոքր սահմաններ են անցնում` գնալով դեպի անձնական վիրավորանքներ, դա բնականաբար, կազդի ընդհանուր աուրայի վրա, բայց իմ եւ պարոն Մելքումյանի հարաբերությունների մեջ նման բան չի եղել: Ես այսօր շնորհավորել եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ կոլեգաներին:

Քաղաքական գործունեությունը չպետք է խանգարի միջանձնային հարաբերություններին, եթե այդ այդ հարաբերությունների քաղաքական պայքարի, քաղաքական պրոցեսի հիմքում չի դրվում անձնական վիրավորանքը: Այնտեղ եղել են մի քանի խոսքեր` մասնավորապես պատգամավորներից մեկը ասել է` գործ տվողներ: Այդտեղից է հիմանականում եկել լարվածությունը, եւ եղել են որոշակի քաղաքական պատասխաններ: Երեւի թե նաեւ հանձնաժողովի կառուցվածքից է, որ ընդհանուր հայտարարի են եկել, քանի որ այստեղ հիմնականում հարցը վերաբերում է ինտեգրացիային, արտաքին աշխարհի հետ շփումներին, այստեղ չի կարող լինել կուսակցական շահ, չկա քաղաքական դիվիդենտ ունենալու շահ, այստեղ միակ շահը Հայաստանի Հանրապետությունն է»,-մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:

Լուսինե Մինասյան




Լրահոս