Հարց քաղաքացիներից` գործուղման մեկնած աշխատողին տրամադրվո՞ւմ է արդյոք սոցիալական փաթեթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարց. Գործուղման մեկնած աշխատողին տրամադրվո՞ւմ է արդյոք սոցիալական փաթեթ:

(Ներսես Կիրակոսյան, 56 տարեկան, նախկին մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին երեք եւ ավելի ամիս գործուղման մեկնելու ժամանակահատվածի համար: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է գործուղված աշխատանքի վայրից, եթե վերջինս ընդգրկված է սոցիալական փաթեթից օգտվող հաստատությունների ցանկում, եւ այդ հաստատության կողմից աշխատողին վճարվում է աշխատավարձ:

Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է հիմնական աշխատանքի վայրից, եթե գործուղված աշխատանքի վայրն ընդգրկված չէ սոցիալական փաթեթից օգտվող հաստատությունների ցանկում կամ ընդգրկված է, սակայն այդ հաստատության կողմից աշխատողին աշխատավարձ չի վճարվում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«Ժողովուրդ». Հայաստանում սոցիալական փաթեթի ներդրումը որոշակի շրջանակների համար աջակցություն էր, սակայն այն ամբողջությամբ չի լուծում խնդիրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս