Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը:
Թուրքիայից Հայաստան ուղևորվող Իրաքի քաղաքացու անձնական խուզարկության ընթացքում նրա կոստյումի ներքին գրպանում հայտնաբերվել է բյուրեղանման սպիտակ զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:
Հարցաքննության ընթացքում նա պարզաբանել է, որ հայտնաբերվածը իրեն չի պատկանում: Նրա խոսքով՝ այն իր կոստյումի գրպանն են գցել այն ընթացքում, երբ այն ճամփորդությունից առաջ տվել է քիմմաքրման:
Օրինախախտը և նրա մոտ հայտնաբերված իրերը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար: