Հարց քաղաքացիներից` որո՞նք են իմ իրավունքները որպես հարկ վճարող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, թե որոնք են իմ իրավունքները որպես հարկ վճարող:

Մարկ Գեւորգյան ( 49 տարեկան, անհատ ձեռներեց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք ունեն հետեւյալ իրավունքները. արգելել ստուգումը, հարկային տեսուչներին փաստաթղթեր տրամադրելը, եթե տեսուչները խախտել են ստուգումների անցկացման կարգը եւ ժամկետները` այդ մասին նույն օրը ծանուցելով ստուգում իրականացնող հարկային մարմնին, ծանոթանալ ստուգումների ակտերին, ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, պահանջել հարկային տեսուչների ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցում, չկատարել հարկային տեսուչների իրավասություններից, ինչպես նաեւ ստուգման նպատակներից չբխող պահանջներ, ստուգվող տնտեսվարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգման ցանկացած փուլում ապահովել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների մասնակցությունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախկինում համակարգը բավականին կոռումպացված է եղել, եւ լավն ու վատը տարբերելը դժվար է եղել: Հիմա, կարծես թե, տեսուչների նկատմամբ գործարարների վերաբերմունքն էլ է փոխվել: Մինչ իշխանափոխությունը խիստ դժվար էր հասկանալ` տեսուչները դուրս են գալիս ստուգման, թե «որսի»: Չէ՞ որ այն ժամանակ տեսուչները հիմնականում գործում էին թաքնված եւ պահ էին գտնում, որ մտնեն խանութ ու ՀԴՄ չխփելու վրա բռնացնեն, տուգանեն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս