Հարց քաղաքացիներից` որքան է տևում ամենամյա նվազագույն արձակուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, թե որքան է տեւում ամենամյա նվազագույն արձակուրդը, եւ երբ է վճարվում արձակուրդի համար աշխատավարձը: Խնդրում եմ նաեւ տեղեկացնել, թե երբ է թույլատրվում աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել:

Գեւորգ Ալեքսանյան (37 տարեկան, խոհարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու` աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ hոդված):
Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, նշենք, որ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Մեզ հայտնի դարձավ, որ ճապոնացիներն ունեն 18 օրվա ամենամյա արձակուրդի իրավունք, սակայն ոչ բոլորն են միանգամից օգտագործում այն: Իսկ, ահա, Ֆրանսիայում ամենամյա արձակուրդի տեւողությունը 30 օր է: Բայց այն աշխատողները, որոնք նույն կազմակերպությունում աշխատել են ավելի քան 10 տարի, կարող են օգտվել մինչեւ 11 ամիս անընդմեջ վճարով արձակուրդի իրավունքից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս