ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ուրիխանյանի որրոշումը՝ առեղծված․ ուր է անհետացել պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին բուռն քննարկում է իրականացվում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում` իրենց խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հունիսի 14-ին արած հայտարարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ նա գրել էր, թե աշխատանքային լիազորությունները դադարեցնում է: Այդ ամենից հետո Տ. Ուրիխանյանը կարծես անհետացել է, հեռախոսն անջատված է, խորհրդարանի աշխատասենյակը փակ է, օգնականն անգամ աշխատանքի չի ներկայանում:

Բայց ուշագրավն այն է, որ Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարությամբ հանդես գալուց հետո իրականում պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Թե ինչն էր նրան ստիպել նման աղմուկ բարձրացնել, այդպես էլ անհայտ է մնում:

ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարեցին, որ ամեն անգամ Ուրիխանյանն իր նմանօրինակ հայտարարություններով իրենց անհարմար վիճակում է դնում, քանի որ չեն կարողանում անգամ մեկնաբանել, թե ինչու է իրենց գործընկերը նման հայտարարությամբ հանդես եկել, եւ իրենք ինչ պետք է մեկնաբանեն՝ ի պատասխան լրագրողների հարցերի:

Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Տ. Ուրիխանյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պատգամավորական մանդատից առանց որեւէ բացատրության:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին փորձեց կապ հաստատել Տ. Ուրիխանյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը էլի անհասանելի էր:

Տեղեկացանք նաեւ, որ ԱԺ աշխատակազմը որեւէ դիմում՝ մանտադից հրաժարվելու վերաբերյալ, չի ստացել որեւէ պատգամավորից, այդ թվում` Ուրիխանյանից:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի:

Սոնա Գրիգորյան




Լրահոս