Երեկ Ստասբուրգում տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին։ Այդ մասին պարզ է դառնում նիստի արձանագրությունն ընթերցելուց հետո:
Արձանագրության մեջ նշված է, որ որոշում է կայացվել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին լիազորել ուշադիր հետևել Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ու հարկ եղած դեպքում տալ գնահատականներ։