Մեր հավաքականի վերջին հաջողությունները պատահական համարել չեմ կարող. Արթուր Վանեցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեկան ժողովում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը բացման ելույթում ներկայացրեց ՀՖՖ-ի հիմնական նպատակները։

«Մեզ համար կարեւոր են երկարաժամկետ ծրագրերը։ Ամենամյա հաշվետվություններից բացի, այսօր կներկայացվի 6 տարվա ռազմավարությունը, որում նշված են հիմնական նպատակները՝ զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, մարզերում ստեղծել ենթակառուցվածներ, ապահովել հավաքական թիմերի հաջող մրցելույթները միջազգային մրցաշարերում։

Մեր տեսլականն է՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով։ Մեր առաքելությունն է՝ ապահովել Հայաստանի ֆուտբոլի կայունությունն ու շարունակական զարգացումը: Արդիական է մրցավարության հարցը, սա բարդ խնդիր է և լուծումը հնարավոր չէ արագ գտնել: Մոտ ապագայում վստահ եմ, այս ոորտում էլ տեսանելի հաջողություններ կունենանք: Մեր հավաքականի վերջին հաջողությունները պատահական համարել չեմ կարող, ակնկալում եմ, որ հաջողությունների շարքը կշարունակվի: ՀՖՖ-ն լինելու է մարզիչների և ֆուտբոլիստների կողքին»,- ասաց Վանեցյանը։




Լրահոս