ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորի մահվան առեղծվածը. նոր մանրամասներ ինքնասպանության գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. Ցավալի լուր. մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են:

Ավելի ուշ խոսնակը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրում, սակայն 19-ամյա տղան Արմավիրում չէր ծառայում, նա պարզապես մասնակցում էր հրաձգության վարժությունների:

Դեպքից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ քննչական կոմիտեն հայտնելով, որ 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահը շատերի համար է մնում առեղծված:
ArmLur.am լրատվականին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ իրավապահները պարզել են, որ դեպքից երեք օր հետո նա 10 օրով արձակուրդ էր գնալու: Ավելին, իրավապահները քնության ընթացքում բացառում են այն հանգամանքը, որ Հայկ Ալավերդյանը կարող էր զորամասի ղեկավարի կազմի կամ զինվորների հետ խնդիր ունենալ, քանի որ նա Զինված ուժերում ազդեցիկ պաշտոնատար անձի բարեկամն է եղել: Ինչեւէ իրավապահները այս ընթացքում քննում են այն վարկածը , որ միգուցե զինվորը անձնական խնդիր է ունեցել կամ կատարվածը դժբախտ պատահար է եղել: Ինչեւէ սպասենք քննության արդյունքներին:

Քնար Մանուկյան




Լրահոս