«Իմ քայլը» ԲԴԽ-ի թեկնածու ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին, ասվում է ԱԺ լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում»,-նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:




Լրահոս