ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԴԽ անդամ դառնալու համար կրքերը չեն հանդարտվում. 21 թեկնածու կռիվ կտա 3 տեղի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դատական համակարգում շունչները պահած սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: Գրել էինք, որ 76 դատավորներին ծանուցումներ են ուղարկել, որպեսզի հուլիսի 11-ին` ժամը 14:00-ին, ներկայանան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայր` մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի իրենց կազմից ընտրեն ԲԴԽ 3 անդամներ:

Այսպիսով, այսօրվա դրությամբ շուրջ 76 դատավորներից 21 դատավորն ցանկություն ունեն դառնալ ԲԴԽ անդամ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ասել է, որ ինքը շարունակելու է մնալ ցուցակում, ԲԴԽ անդամ դառնալու ցանկություն է հայտնել նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որը մեզ հետ զրույցում հաստատել է տեղեկությունը :

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս