ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուսինե Բադալյանը` սոցիալական ցանցերից ջնջվելու և Փաշինյանի հետ ծանոթության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը պարզվում է հանգիստ ապրելու համար որոշել է դուրս գալ սոցիալական ցանցերից: «Քայլ առ քայլ» հաղորդումն այս անգամ հյուրընկալվել է խորհրդարանի պատգամավոր Լուսինե Բադալյանին:

Պատգամավորի հետ Armlur.am-ը եղել է այն վայրերում, որոնք նրան հոգեհարազատ են: Այս պահին Լուսինե Բադալյանը բնակվում է Կենտրոն վարչական շրջանում` վարձով: Մեր զրուցակիցը դպրոցական տարիքի երկու որդի ունի, ովքեր այժմ ամառային արձակուրդում են:

Բադալյանի համար հարազատ դարձած բակում զրուցել ենք պատգամավորի առօրյայից, որտեղ վերջինս իր որդու հետ զբոսանքի էր դուրս եկել: Չնայած այն հանգամանքին, որ այժմ Լուսինե Բադալյանը լրատվական գործունեությամբ չի զբաղվում, գրեթե ամեն օր լինում է իրեն արդեն հարազատ դարձած ռադիոյում: Պատգամավորն առաջարկեց գնալ նաեւ այնտեղ, որտեղ էլ հետազրքիր զրույց ունեցանք: Բացահայտեցինք նաեւ, որ Լուսինե Բադալյանը խորհրդարանում դեռեւս լսողի դերում է` ելույթներ դեռ կունենա:

Իսկ արդեն ԱԺ-ում պատգամավորին ՀՀ քաղաքացին էր սպասում, իր խնդիրը բարձրաձայնելու ու լուծում գտնելու համար:  Աժ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը չի բացառում, որ օրերից մեկ օր ինքը կրկին կվերադառնա է այն ոլորտ որտեղ շուրջ 18 տարի աշխատել է:

Մանրամասները տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան

 




Լրահոս