Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Խորհրդարանի այսօրվա նիստին պարտադիր քննարկման ենթակա նախագծերի թվին է պատկանում նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը, սակայն, կառավարության ցանկությամբ մի փոքր ձեւափոխվել էր, եւ առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել ոչ թե 63 հազար, ինչպես օրենսդիրների նախագծում էր, այլ 68 հազար դրամ:
Ընթացքին հետևեք՝ ողիղ միացմամբ