ՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները:
Նիստի օրակարգում ընդգրկված են նախորդ օրը քննարկված և ընդունված մի շարք օրենքների նախագերի երկրորդ ընթերցմամբ քննարկումները:
Կքննարկվեն և քվեարկության կդրվեն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: