Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք. սպասվում է նրա շրջայցը Նորատուսի խաչքարերի համալիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորեց Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրեց վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց կատարեց վանքի տարածքով, որտեղից իր առջև բացվեց Սևանա լճի համայնապատկերը։

Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9֊17-րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։

Առանց փողկապի այս այցը Եվրոպական խորհրդի նախագահի՝ Հայաստան այցելության մշակութային մասն է: Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շրջել Երևանի Հյուսիսային պողոտայում, եղել Եվրոպայի հրապարակում:




Լրահոս