Քիչ առաջ Politica.am կայքը տեղեկություն տարածեց, թե երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: ArmLur.am-ը զրուցեց դատավորի հետ, որը հաստատեց խուզարկության փաստը՝ նշելով, թե առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։
Ընդ որում, հետաքրքիր է, որ նման բան է տեղի ունեցել դատավոր Գրիգորյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, իսկ դատավորին եւ իր փաստաբանին արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել՝ հաշվի առնելով Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունները: