Պոկել է ճաղավանդակը և տնից գողացել «Կասիո» ժամացույց, 1 շիշ կոնյակ և գումար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ին, ժամը 20.40-ին, Ավանի Խուդյակով փողոցի մի բնակիչ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 08.30-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը պոկել, ապակին կոտրել եւ տնից գողացել են «Կասիո» տեսակի ժամացույց, 1 շիշ կոնյակ եւ գումար:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին, Ավանի 6-րդ փողոցից բերման են ենթարկել ջերմուկցի 44-ամյա մի տղամարդու:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Տղամարդը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս