ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եղբայրս մահացել է, մեզնից ամեն ինչ խլում են. քաղաքացին ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիս քաղաքի բնակչուհի Վեռա Կարապետյանն ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է հարևանն ուզում անօրինական ձևով խլել նրա բնակարանը և Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանն , ինչպես է ուզում  եղբոր կառուցած հուշահամալիրը ապօրինի ձևով յուրացնել, և այլ նպատակներով օգտագործել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Վարդենիսի քաղաքապետ  Արամ Մելքոնյանի հետ:

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչն այնպես չեմ անում: Անցել է արդեն  8 ամիս, ես շատ բարեհամբույր ձևով պատասխանել եմ իր նամակներին, հարցերին և ընդունել եմ: Մի ամբողջ համայնքի կարևոր հարցեր ունենք լուծելու, և չենք կարող դրանք թողնել և զբաղվել Վռեայի գործերով: Ես չեմ ուզում անրադառնամ այդ հարցին: Շատ ավելի կարևոր հարցեր ունենք, շատ մարդիկ կան, ովքեր իրոք խնդիրներ ունեն՝ մեկն առողջականի , մեկը՝ տանիքի: Վեռան երկու հարց ունի. մեկն ուզում է հարևանի ճանապարհը փակի, մեկն էլ ուզում է հատուկ պահպանվող տարածքը վերցնի սրճարան սարքի: Ես ոչ մի մետր հողատարածք նպատակ չունեմ մոտակա տաս տարում վերցնելու: Այդ տարածքում շուտով կլինի հողալցում և կանաչապատում »,-ասաց Վարդենիսի քաղաքապետը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի սկզբնաղբյուրում:




Լրահոս