Nordwind Airlines ավիաընկերությունը հայտարարություն է տարածել օդանավի մասին, որն անցած շաբաթ պետք է Մոսկվայից թռչէր Երևան, սակայն ընդհատել էր թռիչքը, քանի որ սրահում ծուխ էր նկատվել:
Ընկերությունից հայտնում են, որ ստուգումների արդյունքում տեխնիկական անսարքություններ չեն հայտնաբերվել, օդանավը օդ է բարձրացել միջադեպի հենց հաջորդ օրը՝ թռչելով Սոչի, Յակուտսկ, Ֆերգանու և Սիմֆերոպոլ: