Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խուսափելու է քրեական գործի մեջ ներքաշվելուց։
Այս ամենի մասին հայտնում է Նեւադա նահանգի Քլարկի շրջանի ոստիկանությունը ՝ պաշտոնական հաղորդագրության միջոցով․ «Գնահատոլվ ներկա պահի իրավիճակը , եզրակացնում ենք, որ Կրիշտիանու Ռոնալդուին ուղղված մեղադրանքները չեն պարունակում բավարար ապացույցներ եւ այդ պատճառով պատժամիջոցներ չեն կիրառվի»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգան ավելի վաղ հայտարարել էր, որ ֆուտբոլիստը 2009 թվականի հունիսին Լաս Վեգասում բռնաբարել էր իրեն։ Նա նաեւ ասել էր,որ այդ դեպքից հետո պայմանագիր էր ստորագրել Ռոնալդուի փաստաբանների հետ այդ տեղեկությունը չհրապարակելու պայմանով, որի համար ստացել էր 375 հազար դոլար։
Մոդելը այս ամենի մասին ոստիկանությանը պատմել է 1 տարի առաջ, ինչի հիման վրա էլ սկսվել էր գործի քննությունը։
Էդմոն Մարտիրոսյան