Armenian text to speach

Ի՞նչ է տեղի ունեցել Ռոնալդուի և Ժեզուշի միջև․ Պորտուգալիայի ֆեդերացիայի նախագահը՝ կոնֆլիկտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը և նրա կոնֆլիկտն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Պաշտոնյան ընդգծել է, որ կողմերը որոշում են կայացրել հանդիպել՝ կոնֆլիկտը հարթելու նպատակով։

«Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա ավելի քան երկու տասնամյակ է նվիրել պորտուգալական ֆուտբոլին և հանդիսանում է Պորտուգալիայի ինքնության գլխավոր խորհրդանիշը։ Նրա ներկայությունը հավաքականում միանգամայն արդարացված է՝ շնորհիվ բացառիկ սպորտային ունակությունների, և դա անվիճելի է։ Նա միշտ կմնա այս թիմի մի մասը, քանի դեռ առողջ է և պատրաստ է խաղալ։

Այն, ինչ տեղի ունեցավ նրա և Ժորժե Ժեզուշի միջև, պարզապես թյուրիմացություն է, որը պետք է լուծել թիմի ներսում։ Կրիշտիանուն հավաքականի մի մասն է, նա մեր խորհրդանիշն ու ավագն է։ Նա կարող էր ավարտել կարիերան աշխարհի առաջնությունից հետո, սակայն դա չարեց ազգային թիմի հանդեպ ունեցած սիրո պատճառով։

Ես անձամբ կարող եմ հաստատել այն յուրահատուկ կապը, որը նա ունի պորտուգալացի ժողովրդի և հավաքականի հետ։ Այժմ, երբ չորս հանդիպումներն արդեն անցյալում են, մենք բավականաչափ ժամանակ և հանգստություն ունենք՝ միասին նստելու և լուծելու այս թյուրիմացությունը։ Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է, և նա միշտ այստեղ կլինի, երբ մարզիչը ցանկանա նրան տեսնել»,- Պրոենսայի խոսքերն է մեջբերում պորտուգալական Record պարբերականը։




Լրահոս