Հարց քաղաքացիներից` ինչ տևողությամբ է աշխատող կանանց տրվում հղիության և ծննդաբերության արձակուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ տեւողությամբ է աշխատող կանանց տրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:

Էլեն Եղիազարյան (30 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ`

1) 140 oր (70 oր` հղիության, 70 oր` ծննդաբերության),

2) 155 oր (70 oր` հղիության, 85 oր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,

3) 180 oր (70 oր` հղիության, 110 oր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չoգտագործված oրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի oրերին: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)` բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի նեւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:




Լրահոս